ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Աշխատանքի է հրավիրվում արաբերեն լեզվի մասնագետ մտավոր սեփականության բաժնում աշխատելու համար:
ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային գիտելիքներ (MS Office փաթեթ),
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Խնդիրներին արագ և ճիշտ լուծում տալու կարողության,
- Գործի հանդեպ պատասխանատվության զգացում,
- Սովորելու բարձր պատրաստակամություն:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Արտասահմանյան գործընկերների
հետ կապի հաստատում,
- Նամակագրության պատշաճ վարում,
- Թարգմանություններ,
- Մտավոր սեփականության օբյեկտների հսկում,
- Փաստաթղթաշրջանառության պատշաճ վարում (հայտերի նյութերի պատրաստում, փորձաքննության
որոշումներին՝ պատասխանում, առարկությունների հետ կապված նյութերի պատրաստում և
այլն),
- Առողջ աշխատանքաին միջավայր ստեղծելու կարողություն:
ԱՅԼ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Աշխատանքը վեցօրյա
գրաֆիկով է,
- Աշխատանքն ուսման հետ անհամատեղելի է,
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Աշխատանքի
հայտարարությանը դիմելու համար կարող եք ընտրել Ձեզ առավել հարմար տարբերակը՝
1. Կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար»
կոճակը:
Ուշադրություն. աշխատանքի
հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու
պահին մուտք եղած լինեք այս կայք:
Կայքում գրանցվելու համար Դուք կարող եք օգտագործել Ձեր էլ. փոստը կամ Facebook
սոցիալական ցանցի Ձեր էջը:
2. Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային
հասցեին:
3. Մոտենալ Ընկերության կադրերի բաժին անձնական քարտ
լրացնելու համար:
Անձնական քարտ լրացնելու
համար Ձեզ հետ ունեցեք՝
1. Նույնականացման քարտ կամ անձնագիր և սոցիալական քարտ
2. 1 գունավոր լուսանկրա /3x4/ չափի:
Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն
միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:
Ընկերությունն իր աշխատակիցներին առաջարկում է՝
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական
գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4. Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ
առավելություններ: