ԹՎԱՅԻՆ ՍՏԱՐՏԱՓՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ

Գրանդ Մաստեր

Գրանդ Մաստեր ընկերությունն աշխատանքի է հրավիրում մինչև 35 տարեկան անձանց՝ ԹՎԱՅԻՆ ՍՏԱՐՏԱՓՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար:

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Թվային մարքեթինգի SMM գործիքների տիրապետում
  • Արագ և մի քանի նախագծերի վրա զուգահեռ աշխատելու ունակություն
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Գրավոր հաղորդակցման հմտություն
  • Բարդ իրավիճակներում մարդկանց հետ շփվելու կարողություն
  • Խնդիրներ բացահայտելու և լուծելու կարողություն
  • Գրաֆիկական մտածելակերպ / գործելակերպ
  • Ստեղծագործ և վերլուծական մտածելակերպ
  • Արագ կողմնորոշվող
  • Հավասարակշվածություն
  • Առաջնահերթության տարբերակում
  • Ինքնուրույն և թիմում աշխատելու ունակություն
  • Սովորելու / զարգանալու ձգտում
  • Համակարգչային և համացանցային գրագիտություն / անվտանգություն

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Մշակել ընկերության սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարություն
  • Վարել ընկերության սոցիալական մեդիայի հարթակներն ամենօրյա կտրվածքով
  • Մշակել կոնտենտ սոցիալական մեդիայի հրապարակումների համար
  • Մշակել և իրականացնել առցանց արշավներ, մրցույթներ, միջոցառումներ և այլն
  • Կառավարել բացասական և դրական արձագանքները
  • Համակարգել նոր թվային նախագծերի ստեղծման և զարգացման աշխատանքներն ու ընթացքը
  • Ապահովել առցանց հասանելի թվային նախագծերի, կայքերի և սոցիալական էջերի անխափան աշխատանքը
  • Գրաֆիկական և դիզայնի ստորաբաժանումների մասնագետների հետ համատեղ մշակել գրաֆիկական նյութեր՝ նախագծերի իրականացման և հրապարակումների համար
  • Իրականացնել ընկերության գործընկերների և հաճախորդների, թիրախային լսարանների, առցանց հարթակների ուսումնասիրություն, մոնիթորինգ և այլն...
  • Պարբերաբար ուսումնասիրել նոր տեխնոլոգիաները, սոցիալական մեդիայի միտումներն ու ակտուալ հավելվածները


ՊԱՅՄԱՆՆԵՐ
Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է:
Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ
Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով <<Դիմել աշխատանքի համար>> կոճակը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:
Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից: