Ընկերությունն աշխատանքի է հրավիրում մատնահարդար-ոտնահարդարի: Այս հաստիքում Դուք պատասխանատու եք լինելու հաճախորդի եղունգների գեղեցիկ և էսթետիկ տեսքի ապահովման հարցում։
Ներկայացվող պահանջներ
- Համապատասխան մասնագիտական կրթություն
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- Վերապատրաստումները կդիտարկվեն որպես առավելություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Նախաձեռնողականություն
- Բարեվարքություն
Պարտականություններ
- Կատարել ժամանակակից մատնահարդարում և ոտնահարդարում
- Տրամադրել խորհրդատվություն եղունգի խնամքի, օգտագործվող նյութերի և գույնի ընտրության հարցում
- Իրականացնել աշխատանքային գործիքների ախտահանման գործընթացը
- Լինել բարեհամբույր հաճախորդների հետ, յուրաքանչյուրին ցուցաբերել անհատական, մասնագիտական մոտեցում
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք։
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով, ֆեյսբուքով։
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ։
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr