«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ անձանց Ընկերության ծխախոտի արտադրամասում հերթափոխի պետի թափուր հաստիքը համալրելու նպատակով:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

- Բարձրագույն կրթություն,
- Կազմակերպչական և կառավարման հմտություն,
- Վերլուծելու ունակություն,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն,
- Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն
:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Կապ հաստատել այլ ստորաբաժանումների հետ՝ իր արտադրամասի աշխատանքները կազմակերպելու համար,
- Կատարել աշխատանքի բաշխում և կորդինացնել աշխատողների աշխատանքը,
- Վերահսկել հերթափոխի անձնակազմի կողմից կարգ ու կանոնի պահպանումը,
- Հանդես գալ բարելավման առաջարկներով,
- Ղեկավարի կարգադրությամբ կատարել աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար կարող եք ընտրել Ձեզ առավել հարմար տարբերակը՝
1. Կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք:
Կայքում գրանցվելու համար Դուք կարող եք օգտագործել Ձեր էլ. փոստը կամ Facebook սոցիալական ցանցի Ձեր էջը:
2. Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին:
3. Մոտենալ Ընկերության կադրերի բաժին անձնական քարտ լրացնելու համար:

Անձնական քարտ լրացնելու համար Ձեզ հետ ունեցեք՝
1. Նույնականացման քարտ կամ անձնագիր և սոցիալական քարտ
2. 1 գունավոր լուսանկրա /3x4/ չափի:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկում է՝
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4. Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ: