Չինարենի մասնագետ

Գրանդ Մաստեր

<<Գրանդ Մաստեր>> ընկերությունն աշխատանքի է հրավիրում չինարենի մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար:

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կամ միջն. մասնագիտական կրթություն
  • Չինարեն լեզվի լավ իմացություն /միջինից բարձր մակարդակ՝  բանավոր և գրավոր թարգմանչական գործ/
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն /գրավոր և բանավոր հաղորդակցություն/
  •  Ցանկալի է միջազգային մակարդակով գործընկերների հետ շփման փորձ
  • Թիմում աշխատելու ունակություն:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ընկերության գործընկերների հետ բանավոր հաղորդակցություն
  • Նամակագրության վարում
  • Թարգմանչական աշխատանքներ
  • Անհրաժեշտության դեպքում հանդիպումներին, ժողովներին մասնակցություն
  • Անհրաժեշտության դեպքում գործուղումների մեկնում:

ՊԱՅՄԱՆՆԵՐ

Աշխատանքի պայմանները և մանրամասները դիմորդին կներկայացվի ինքնակենսագրականը դիտարկելուց հետո:

Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան -Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից /Գ. Նժդեհի հրապարակից/ Մասիս հասնում է 15-20 րոպեում:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով <<Դիմել աշխատանքի համար>> կոճակը:

Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:

Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները