Բանվորը պատասխանատու է արտադրամասում և պահեստներում ապրանքների տեղափոխման, դասավորման և օժանդակ աշխատանքների համար:
Ներկայացվող պահանջներ
- Պարտաճանաչություն
- Պատասխանատվության զգացում
- Թիմում աշխատելու կարողություն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Կարգապահություն
- Բարեվարքություն
Պարտականություններ
- Իրականացնել բեռների բարձում, բեռնաթափում, տեսակավորում, դարսում, տեղափոխում և այլն
- Իրականացնել հաստիքից բխող այլ օժանդակ աշխատանքներ
Պայմաններ և այլ դրույթներ
- Աշխատանքը կարող է լինել հերթափոխային
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք։
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով։
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr