Սիգար
փաթաթողն աշխատելու է սիգարի պատրաստման արտադրամասում և իրականացնելու է սիգարի տարբեր
տեսակների փաթաթման գործընթացները:
Ներկայացվող պահանջներ
· Սովորելու պատրաստակամություն
· Զարգացած մանր մոտորիկա
· Թիմում աշխատելու կարողութուն
·
Ուշադրություն մանրուքների նկատմամբ
·
Պատասխանատվություն
·
Բարեվարքություն
Պարտականությունները
·
Սիգարի պատրաստման և փաթաթման սկզբունքների ուսումնասիրում
· Սիգարի փաթաթում
ըստ ձևաչափերի և բաղադրության
· Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն և պահպանում
Պայմաններ և այլ դրույթներ
· Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է:
· Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան
անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
· Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ
և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
· Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի
հնարավորություն
· Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից
վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
· Բոլոր դիմորդների
տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ
Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու
համար։
Դիմելու ընթացակարգ
· Կայքում կարող եք գրանցվել
էլեկտրոնային հասցեով:
· Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը
դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած
լինեք այս կայք:
· Աշխատանքի հայտարարությանը կարող
եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
· Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային
հասցեով կամ ֆեյսբուքով:
· Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ
Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։
https://t.me/grandholdinghr