Արաբերեն և անգլերեն լեզուների մասնագետ

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
"Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ" ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ, արաբերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացությամբ անձանց:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- Բարձրագույն կրթություն
- Արաբերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր
- Գործարար նամակագրության և հեռախոսազրույց վարելու հմտություն
- Համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Ժամանակի կառավարման հմտություն:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Գործարար նամակագրության վարում
- Գործարար հեռախոսազրույցների վարում
- Թարգմանությունների կատարում

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Տվյալ հաստիքին դիմելու համար խնդրում ենք գրանցվել մեր կայքէջում:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է
1.Կայուն աշխատանք
2.Կայուն աշխատավարձ
3.Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4.Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ: