1C մասնագետը պատասխանատու է հարթակի անխափան աշխատանքի, տարատեսակ բիզնես գործընթացների օպտիմալացման և ծրագրագյին նորարական լուծումներ տալու համար։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համանման հաստիքում,
- 1C սերտիֆիկատի առկայությունը կդիտարկվի որպես առավելություն,
- MS Office-ի ծրագրային փաթեթի իմացություն (հատկապես Excel-ի)
- Բիզնես գործընթացների (մասնավորապես հաշվապահական) իմացություն,
- 1C ERP 8.3 հարթակի գործիքակազմի իմացություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Խնդրահարույց իրավիճակներում արագ կողմնորոշվելու և լուծումներ տալու ունակություն,
- Վերլուծական մտածողություն,
- Ուշադրություն մանրուքների հանդեպ,
- Գերազանց հաղորդակցման և միջանձնային հմտություններ,
- Ժամանակի կառավարման հմտություններ,
- Նախաձեռնողականություն,
- Բարեվարքություն։
Պարտականություններ
- •Ընկերության շահագրգիռ բաժինների աշխատակիցներին տրամադրել խորհրդատվություն, տեխնիկական աջակցություն և առաջարկել լավագույն լուծումները 1 C ծրագրի շահագործման և բիզնես գործընթացների օպտիմալացման հարցերում,
- Կարգավորել 1C -ի հետ կապված խնդիրները,
- 1C -ում մշակել հաշվետվություններ,
- Անհրաժեշտության դեպքում ինտեգրել հարթակը այլ ծրագրերի,
- Համագործակցել ծրագիրը ներդրած կազմակերպության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ընկերության տարբեր շահագրգիռ բաժինների հետ։
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար
Դիմելու ընթացակարգ
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով կամ ֆեյսբուքով
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr