Ապրանքագետ-վերահսկիչ

Գրանդ Մաստեր

Այս հաստիքում Դուք պատասխանատու եք լինելու Ընկերության ապրանքանյութական շարժի վերահսկողության համար։

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչային հմտություններ՝ MS Office – Word, Excel, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Ապրանքագիտույթուն
  • Հաշվարկներ կատարելու հմտություն
  • Պարտաճանաչություն
  • Սթրեսակայունություն
  • Ուշադրություն մանրուքների հանդեպ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Պատասխանատվության զգացում
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Բարեվարքություն (աշխատանքային պարտականություններն ազնվորեն, բարեխղճորեն կատարում, աշխատանքային հարաբերությունների մեջ օրինավոր, պարկեշտ վարքագծի դրսևորում):


Պարտականություններ

  • Համեմատել հաշիվ-ապրանքագրերի մուտքերը և ելքերը,
  • Վերահսկել պահեստի ապրանքները մուտքերը և ելքերը,
  • Մասնակցել գույքագրումներին,
  • Կատարել ստացվող և ուղարկվող թղթակցության համակարգում և պահպանել ընթացիկ արխիվի փաստաթղթերը (էլեկտրոնային և թղթային տարբերակներով),
  • Ապահովել գործերի պահպանությունը և սահմանված ժամկետներում արխիվ հանձնումը,
  • Պատասխանել հեռախոսազանգերին, տալ անհրաժեշտ ինֆորմացիա,
  • Իրականացնել վերահսկողություն հանձնարարականների կատարման նկատմամբ։


Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։


Դիմելու ընթացակարգ

• Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով

• Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք

• Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը

• Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով կամ ֆեյսբուքով

• Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները