Էլեկտրոկառի վարորդ

Գրանդ Մաստեր

«Գրանդ Մաստեր» ընկերությունն աշխատանքի է հրավիրում Տրանսպորտի տեղամասում  էլեկտրոկառի վարորդի թափուր հաստիքը համալրելու համար:

Այս հաստիքում Դուք իրականացնելու եք էլեկտրոկառի շահագործմամբ ապրանքների բեռնման և բեռնաթափման աշխատանքներ:

    Ներկայացվող պահանջներ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Էլեկտրոկառի շահագործման, նրա առանձին մասերի աշխատանքի վերաբերյալ գիտելիք
  • Տարբեր զանգվածների բեռների տեղափոխման հմտություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Պատասխանատվություն
  • Բարեվարքություն (աշխատանքային պարտականություններն ազնվորեն,բարեխղճորեն կատարում,աշխատանքային հարաբերությունների մեջ օրինավոր,պարկեշտ վարքագծի դրսևորում): 

Պարտականություններ

  • Բեռների անվնաս տեղափոխում
  • էլեկտրոկառի տեխնիկական վիճակի նորմալ ապահովում  նախքան շահագործումը, և վարելու ընթացքում
  • Նորոգման համար կարևոր առաջին անհրաժեշտության գործիքների օգտագործելու կարողություն
  • Իր կողմից օգտագործվող սարքավորումների մաքրության ապահովում
  • Աշխատանքի անվտանգության կանոնների իմացություն

           Պայմաններ և այլ դրույթներ

  • Աշխատանքային գրաֆիկը հերթափոխային է:
  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։            

Դիմելու ընթացակարգ 


  • Կխնդրենք ռեզյումեն ուղարկել Word/PDF ձևաչափով։ PDF ձևաչափը` Word-ից վերափոխված։ Ֆայլը չպետք է լինի նկար ձևաչափով։
  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով։
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավիրվեր ստանալ։
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr
«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները