ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում օպերատորների ընկերության ներքին վերահսկողության ծառայությունում աշխատելու համար:
Աշխատանքը հերթափոխային է:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ 
-Ուշադրություն մանրամասների նկատմամբ
-Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություն
-Մարդկանց հետ աշխատելու կարողություն
-Ինքնուրույն դատող:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-Ներքին վերահսկողության ծառայության հերթափոխի ժամանակ վերահսկողության իրականացում:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար կարող եք ընտրել Ձեզ առավել հարմար տարբերակը՝
1. Կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք:
Կայքում գրանցվելու համար Դուք կարող եք օգտագործել Ձեր էլ. փոստը կամ Facebook սոցիալական ցանցի Ձեր էջը:
2. Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին:
3. Մոտենալ Ընկերության կադրերի բաժին անձնական քարտ լրացնելու համար:

Անձնական քարտ լրացնելու համար Ձեզ հետ ունեցեք՝
1. Նույնականացման քարտ կամ անձնագիր և սոցիալական քարտ
2. 1 գունավոր լուսանկրա /3x4/ չափի:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:


ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկում է՝
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4. Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ: