Նախասրահի աշխատակից

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում նախասրահի աշխատակիցների ընկերության ներքին  վերահսկողության ծառայությունում աշխատելու համար:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն
- Մարդկանց հետ աշխատելու կարողություն
- Ինքնուրույն դատող:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Մարդկանց ելքի և մուտքի հսկողություն
- Տեղափոխվող ապրանքների ելքի և մուտքի  հսկողություն՝ ըստ կազմակերպությունում ընդունված կարգերի
- Հեռախոսազանգերի պատասխանում և աշխատանքից բխող այլ պարտականություններ:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին կամ մոտենալ Ընկերության կադրերի բաժին անձնական քարտ լրացնելու համար:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկում է՝
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4. Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ: