Տեսակավորող-բանվոր

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերությունը հրավիրում է աշխատանքի բանվորների ընկերության սիգարետի արտադրամասում աշխատելու համար:
Աշխատանքը հերթափոխային է:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- Կարգապահություն,
- Պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացում:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Բանվորական աշխատանքների կատարում՝ սիգարետի արկղերի փակում, պիտակավորում և այլն:


ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին կամ մոտենալ Ընկերության կադրերի բաժին անձնական քարտ լրացնելու համար:
Անձնական քարտ լրացնելու համար Ձեզ հետ ունեցեք՝
1. Նույնականացման քարտ կամ անձնագիր և սոցիալական քարտ
2. 1 գունավոր լուսանկար /3x4 չափի/:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:


«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկում է՝
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4. Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ: