ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում բեռնատար
մեքենայի վարորդների Ընկերության տրանսպորտի բաժնում ջրատար /զիլ/ մեքենա վարելու համար:
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Բեռնատար տրանսպորտային միջոցների կառուցվածքի, տեխնիկական հեղուկների վերանորոգման և
փոխարինման կանոնների իմացություն,
- Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն,
- Սահմանված երթուղու և ժամանակացույցի խստիվ պահպանում,
- Վարորդական իրավունքի առկայություն /BC կարգ/,
- Համապատասխան աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթի առկայություն:
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Սահմանված երթուղով ջրի տեղափոխում:
ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար կարող եք ընտրել Ձեզ առավել հարմար տարբերակը՝
1. Կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք:
Կայքում գրանցվելու համար Դուք կարող եք օգտագործել Ձեր էլ. փոստը կամ Facebook սոցիալական ցանցի Ձեր էջը:
2. Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին:
3. Մոտենալ Ընկերության կադրերի բաժին անձնական քարտ լրացնելու համար:
Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկում է
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա և այլ առավելություններ: