ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերությունը հրավիրում է աշխատանքի բանվորների:
Աշխատանքը հերթափոխային չէ:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- Կարգապահություն,
- Պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացում:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Արտադրանքի տեղափոխում,
- Բեռների բեռնաթափում և բարձում:


ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար կարող եք ընտրել Ձեզ առավել հարմար տարբերակը՝
1. Կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք:
Կայքում գրանցվելու համար Դուք կարող եք օգտագործել Ձեր էլ. փոստը կամ Facebook սոցիալական ցանցի Ձեր էջը:
2. Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին:
3. Մոտենալ Ընկերության կադրերի բաժին անձնական քարտ լրացնելու համար:

Անձնական քարտ լրացնելու համար Ձեզ հետ ունեցեք՝
1. Նույնականացման քարտ կամ անձնագիր և սոցիալական քարտ
2. 1 գունավոր լուսանկրա /3x4/ չափի:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:


ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկում է՝

1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա

4. Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ: