մեխանիկի աշակերտ / հոսքագծի օպերատոր

Գրանդ Տոբակո

Նկարագիր

Գրանդ Տոբակո ՍՊ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում արտադրությունում մեխանիկի աշակերտ/ հոսքագծի օպերատոր  աշխատելու համար:

Ներկայացվող պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ( ցանկալի է տեխնիկական) կամ աշխատանքային փորձ հոսքագծերի նորոգման և կարգաբերման ոլորտում
  • Խնդիրների արագ և ճիշտ լուծում տալու կարողություն
  • Գործի հանդեպ պատասխանատվության զգացում
  • Սովորելու բարձր պատրաստակամություն
  • Թիմում աշխատելու կարողություն

 

Հիմնական պարտականություններ

  • Հոսքագծերի շահագործում (հումքանյութերի տեղադրում, վերանորոգում, կարգաբերում և սպասարկում):
  • Ղեկավարի հանձնարությունների կատարում

Պայմաններ

  • Աշխատանքը հերթափոխային է
  • Աշխատանքն ուսման հետ անհամատեղելի է
  • Սկսնակների պարագայում աշակերտի փուլը հաջող անցնելու դեպքում աշխատակցին տրվում է առաջին կարգի որակավորում


Դիմելու գործընթացը


Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:

Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:

Կարող եք նաև ներկայանալ ք. Երևան, Մասիսի փ. 7 հասցեով աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00՝ ինքնակենսագրականը տեղում լրացնելու համար: Խնդրում ենք Ձեզ հետ բերել 1 հատ 3x4 չափի լուսանկար, անձնագիր և սոց. քարտ (կամ նույնականացման քարտ):

Ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջող անցնելու դեպքում կընդունվեն աշխատանքի՝ 3 ամիս փորձաշրջանով (վճարովի հիմունքներով):