img13

«Գրանդ Հոլդինգ» անվանումը հիմնադրման պահից հանդիսացել է ապրանքների և ծառայությունների բարձր որակի գրավականը: 1997 թվականից ընկերությունը հանդիսանում է արդյունաբերական ամենախոշոր հարկ վճարողը հանրապետությունում: Այսօր «Գրանդ Հոլդինգը» խոշոր ձեռնարկություն է, որն ունի ավելի քան 9900 աշխատակից և ավելի բարձր գագաթներ նվաճելու ձգտում:

Թափուր աշխատատեղեր » Հաստիք » ՕԴՈՐԱԿԻՉՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ /ЧИЛЛЕР/ ՄԱՍՆԱԳԵՏ

Հաստիքի անվանում

ՕԴՈՐԱԿԻՉՆԵՐԻ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ /ЧИЛЛЕР/ ՄԱՍՆԱԳԵՏ

Աշխատանքի նկարագիր

«ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում մինչև 55 տարեկան, բանիմաց և հմուտ, օդորակիչների և օդափոխության համակակարգերի /чиллер/ մասնագետների:

Պահանջվող որակավորում

  • Համապատասխան աշխատանքային փորձ
  • Բարձրագույն կրթությունը կդիտվի որպես առավելություն
  • Պարտաճանաչություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Արագաշարժություն

Պարտականություններ

  • Օդորակիչների տեղադրում
  • Օդորակիչների և օդափոխության համակարգերի տեխնիկական սպասարկում /վերանորոգում, մաքրում և այլն/:

Դիմելու գործընթացը

Խնդրում ենք ուղարկել CV-ները /միայն հայերեն լեզվով/ hr@grandmaster.am հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: Կարող եք նաև ներկայանալ ընկերության կադրերի բաժին /Արարատի մարզ, ք. Մասիս, Հրանտ Վարդանյան 8/՝  ինքնակենսագրականը տեղում լրացնելու համար: Խնդրում ենք Ձեզ հետ բերել 1 հատ 3x4 չափսի լուսանկար, անձնագիր և սոցիալական  քարտ: Ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան - Մասիս - Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:

Խնդրում ենք զանգահարել միայն աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00՝ հստակ նշելով, թե ինչ պաշտոնի համար եք դիմում:

Փակման ամսաթիվ

2020-02-29
 


Ընկերության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Գրանդ Մաստեր” ՍՊԸ
Հեռախոսահամար: 0236-4-16-21, 091-00-35-56
Հասցե: քաղաք Մասիս
Էլ.հասցե: hr@grandmaster.am
Լրացնել օնլայն ռեզյումե
Երևանից գործարան կարելի է մոտենալ 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին: