img13

«Գրանդ Հոլդինգ» անվանումը հիմնադրման պահից հանդիսացել է ապրանքների և ծառայությունների բարձր որակի գրավականը: 1997 թվականից ընկերությունը հանդիսանում է արդյունաբերական ամենախոշոր հարկ վճարողը հանրապետությունում: Այսօր «Գրանդ Հոլդինգը» խոշոր ձեռնարկություն է, որն ունի ավելի քան 9900 աշխատակից և ավելի բարձր գագաթներ նվաճելու ձգտում:

Թափուր աշխատատեղեր » Հաստիք » 1C-Ի ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ

Հաստիքի անվանում

1C-Ի ԾՐԱԳՐԱՎՈՐՈՂ

Աշխատանքի նկարագիր

«ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում մինչև 40 տարեկան փորձառու ծրագրավորողների՝ 1C ծրագրի 8.3 տարբերակով աշխատելու համար:

Պահանջվող որակավորում

  • 1C ծրագրով առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • 1C ծրագրավորման լեզուների իմացություն
  • Ծրագրային ապահովման մշակման, թեստավորման և ներդրման ստանդարտների իմացություն
  • Հաշվապահական հաշվառման իմացություն
  • Այլ ինֆորմացիոն համակարգերի հետ ինտեգրման մեխանիզմների մշակում
  • Ճկուն մտածելակերպ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Պարտաճանաչություն

Պարտականություններ

  • 1C համակարգի բոլոր մոդուլների համար կոնֆիգուրացիայի լրամշակում, «զրոյից» կոնֆիգուրացիայի ստեղծում
  • Տիպային և ոչ տիպային կոնֆիգուրացիաների լրամշակում և մշակում
  • Կոնֆիգուրացիաների բարելավումներ /պահեստ, կադրերի բաժին, հաշվապահություն և այլն/
  • 1C համակարգի մոնիթորինգի և անսարքությունների շտկման և կարգավորման աշխատանքների իրականացում
  • Այլ ինֆորմացիոն համակարգերի հետ ինտեգրման մեխանիզմների մշակում

Դիմելու գործընթացը

Խնդրում ենք ուղարկել CV-ները /միայն հայերեն լեզվով/ hr@grandmaster.am հասցեին՝ նամակի վերնագրում նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: Կարող եք նաև ներկայանալ ընկերության կադրերի բաժին /Արարատի մարզ, ք. Մասիս, Հրանտ Վարդանյան 8/՝  ինքնակենսագրականը տեղում լրացնելու համար: Խնդրում ենք Ձեզ հետ բերել 1 հատ 3x4 չափսի լուսանկար, անձնագիր և սոցիալական  քարտ: Ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի:

Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան - Մասիս - Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:

Խնդրում ենք զանգահարել միայն աշխատանքային օրերին, ժամը 09:00-18:00՝ հստակ նշելով, թե ինչ պաշտոնի համար եք դիմում:

Փակման ամսաթիվ

2020-02-29
 


Ընկերության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Գրանդ Մաստեր” ՍՊԸ
Հեռախոսահամար: 0236-4-16-21, 091-00-35-56
Հասցե: քաղաք Մասիս
Էլ.հասցե: hr@grandmaster.am
Լրացնել օնլայն ռեզյումե
Երևանից գործարան կարելի է մոտենալ 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին: