img13

«Գրանդ Հոլդինգ» անվանումը հիմնադրման պահից հանդիսացել է ապրանքների և ծառայությունների բարձր որակի գրավականը: 1997 թվականից ընկերությունը հանդիսանում է արդյունաբերական ամենախոշոր հարկ վճարողը հանրապետությունում: Այսօր «Գրանդ Հոլդինգը» խոշոր ձեռնարկություն է, որն ունի ավելի քան 9900 աշխատակից և ավելի բարձր գագաթներ նվաճելու ձգտում:

Թափուր աշխատատեղեր » Հաստիք » Նախասրահի աշխատակից (իգական)

Հաստիքի անվանում

Նախասրահի աշխատակից (իգական)

Աշխատանքի նկարագիր

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում երևանաբնակ իգական սեռի անձանց ներքին վերահսկողության ծառայության բաժնում նախասրահի աշխատակցի թափուր հաստիքը համալրելու նպատակով:
Աշխատանքը հերթափոխային է:

Պահանջվող որակավորում



- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ
- Թիմում կիրթ աշխատելու և հաղորդակցվելու ունակություն
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություն
- Ժամանակի կառավարման հմտություն:

Պարտականություններ

- Ներքին վերահսկողության ծառայության բաժնի աշխատանքների իրականացում:


Դիմելու գործընթացը

Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները հայերեն լեզվով և լուսանկարով կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին կամ կարող եք ներկայանալ կադրերի բաժին՝ ներկայացնելով անձնագիր, սոցիալական քարտ, 1 հատ գունավոր լուսանկար:

Նամակի վերնագրում նշել ՙՙՆախասրահի աշխատակից՚՚:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:
ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է
1.Կայուն աշխատանք
2.Կայուն աշխատավարձ
3.Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4.Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ:

ՙՙԻնտերնեյշնլ Մասիս Տաբակ՚՚ ՍՊԸ-ն իր գործունեությունը իրականացնում է սկսած 2002 թվականից: Գտնվելով ք. Մասիսում՝ զբաղվում է ծխախոտի վերամշակմամբ և սիգարետի արտադրությամբ: Ընկերության արտադրանքը սպառվում է ինչպես տեղական շուկայում, այնպես էլ արտահանվում է ավելի քան 20 երկրներ:

Երևանից Ընկերություն հասնում են 15-20 րոպեում:
Ընկերությունը երևանաբնակ աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան տրանսպորտով:
Երևանից գործարան կարելի է մոտենալ նաև 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին:

Փակման ամսաթիվ

2020-03-10
 


Ընկերության տվյալները

Կազմակերպության Անվանումը: “Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ” ՍՊԸ
Հասցե: ք. Մասիս, Հրանտ Վարդանյան 10
Հեռախոսահամար: +374 236-4-20-42,+374 94 144197, +374 91 013874
Վեբ Կայք: www.imt.am
Էլ.հասցե: hr@imt.am
Լրացնել օնլայն ռեզյումե
Երևանից գործարան կարելի է մոտենալ 488 համարի երթուղային տաքսիով՝ Գարեգին Նժդեհի հրապարակից HSBC բանկի դիմացից կլոր ժամերին: