Մարքեթինգի Մասնագետ / Մերչնդայզեր

Գրանդ Դիլինգ

«Գրանդ Դիլինգ» ՍՊԸ-ում աշխատանքի են  հրավիրում բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ տղաներ և աղջիկներ՝ մարքեթինգի մասնագետ / մերչնդայզերի թափուր հաստիքը համալրելու նպատակով: Առաջնահերթությունը կտրվի իգական սեռի թեկնածուներին:

Հիմնական պարտականությունները

  • համագործակցություն վաճառակետերի հետ
  • իրականացնել և վերահսկել վաճառակետերում ապրանքատեսականու պատշաճ տեսանելիությունը և դասավորվածությունը ըստ հաստատված կարգի
  • հետևել գնապիտակների առկայությանը և ճշգրտությանը
  • վերահսկել դարակաշարերի ցուցադրվող ապրանքների և այլ առնչվող գույքի մաքրությանը
  • շուկայի, մրցակիցների և սպառողների պահանջարկների հետազոտություն
  • վաճառքի ծավալի աճին ուղղված միջոցառումների իրականացում
  • աշխատանքը ոչ գրասենյակային՝ իրականացվում է այցելություն վաճառակետեր

Պահանջվող որակավորում 

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից բնագավառում
  • Աշխատանքային փորձ մարքեթինգի/մերչնդայզինգի բնագավառում ցանկալի է
  • MS Office ծրագրերի վարժ իմացություն
  • Թիմային աշխատանք, ժամանակի կառավարում
  • Կարգապահության, պատասխանատվության զգացում գործի հանդեպ
  • Հաղորդակցման հմտություն, վելուծողական մտածողություն, նախաձեռնողականություն


ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով <<Դիմել աշխատանքի համար>> կոճակը:

ՈՒշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:

Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:




«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները