ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ

«ԻՆտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում հաշվիչ-չափիչ սարքերի և ավտոմատիկայի ինժեների:
Աշխատանքը հերթափոխային է:


 ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

- Բարձրագույն տեխնիկական կրթություն,
- Էլեկտրոնիկայի բազային գիտելիքներ,
- Էլեկտրոնային հաշվիչ-չափիչ ժամանակակից սարքավորումների իմացություն,
- Էլեկտրոնային գծագրերի վերլուծություն և հաշվարկի իմացություն,
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն,
- Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի բավարար իմացություն,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Պատասխանատվության զգացում:


ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Լաբորատոր սարքավորումների ստուգաչափում, ստուգաճշտում,
- Լաբորատոր սարքավորումների սպասարկում և վերանորոգում:


 ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար կարող եք ընտրել Ձեզ առավել հարմար տարբերակը՝

1. Կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:

Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք:
Կայքում գրանցվելու համար Դուք կարող եք օգտագործել Ձեր էլ. փոստը կամ Facebook սոցիալական ցանցի Ձեր էջը:

2. Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին:

3. Մոտենալ Ընկերության կադրերի բաժին անձնական քարտ լրացնելու համար:

Անձնական քարտ լրացնելու համար Ձեզ հետ ունեցեք՝
1. Նույնականացման քարտ կամ անձնագիր և սոցիալական քարտ
2. 1 գունավոր լուսանկար /3x4 չափի/:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկում է՝
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4. Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ: