ՀՉՍ և Ա ինժեները պատասխանատու է լինելու Ընկերության արտադրամասերի մեքենասարքավորումների բնականոն աշխատանքի ապահովման համար։
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Նվազագույնը մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Ռադիոէլեկտրոնային սարքերի սխեմոտեխնիկայի սկզբունքների իմացություն
- Տպասալեր (պլատաներ) հավաքելու հմտությունը կդիտարկվի որպես առավելություն
- Ավտոմատ նախագծման ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- PLC ծրագրավորման լեզուներին ծանոթ լինելը կդիտարկվի որպես առավելություն
- Ռելեական սխեմաների աշխատանքի սկզբունքների իմացություն
- Համակարգչից օգտվելու կարողություն՝ MS Office – Word, Excel
- Արագ կողմնորոշվելու հմտություն
- Պարտաճանաչություն
- Սթրեսակայունություն
- Ուշադրություն մանրուքների հանդեպ
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Բարեվարքություն (աշխատանքային պարտականությունների ազնվորեն, բարեխղճորեն կատարում, աշխատանքային հարաբերությունների մեջ օրինավոր, պարկեշտ վարքագծի դրսևորում):
- Էլեկտրական սխեմաներ կարդալու հմտություն
Պարտականություններ
- Սպասարկել և հետևել մեքենասարքավորումների էլեկտրական և ծրագրային ապահովումը՝ պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները,
- Կարողանալ ընթերցել մեքենասարքավորումների էլեկտրական սխեմաները,
- Նոր սարքավորումների մոնտաժում և կարգաբերում,
- Արագ արձագանքել առաջացած խնդիրներին և տալ համապատասխան լուծումներ,
- Տիրապետել և պահպանել ներքին կարգապահական կանոնները:
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն:
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով ։
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ։
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr