Էլեկտրատեխնիկ

Գրանդ Մաստեր

<<Գրանդ Մաստեր>> ընկերությունն աշխատանքի է հրավիրում արական սեռի մինչև 40 տարեկան անձանց՝ էլեկտրատեխնիկի թափուր հաստիքը համալրելու համար:

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Միջնակարգ կրթություն
  • Նվազագույնը մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Ապահովել արտադրամասերի, օժանդակ կառույցների և մեքենասարքավորումների անխափան էլեկտրամատակարարումը՝ պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները
  • Տիրապետել գործարանային ենթակայանների և արտադրամասերի էլեկտրական սխեմաներին
  • Տիրապետել գործարանային ենթակայաններում փոխանջատումներ կատարելու կարգին և հերթականությանը
  • Տիրապետել էլեկտրական լուսավորության սարքավորումների ապամոնտաժման, վերանորոգման և տեղադրման աշխատանքներին
  • Նոր սարքավորումների մոնտաժում, վթարների արագ արձագանքում և վերացում՝ պահպանելով անվտանգության տեխնիկայի կանոնները
  • Տիրապետել և պահպանել ներքին կարգապահական կանոնները

ՊԱՅՄԱՆՆԵՐ

Աշխատանքը հերթափոխային գրաֆիկով է:

Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով <<Դիմել աշխատանքի համար>> կոճակը:

Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:

Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից: