Կառավարման միջազգային ստանդարտների համակարգման գծով մասնագետ

Գրանդ Մաստեր

ՆԿԱՐԱԳԻՐ

<<Գրանդ Մաստեր>> ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ անձանց՝  կառավարման միջազգային ստանդարտների համակարգման գծով մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար:

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Բարձրագույն կրթություն
  • MS Word, Excel, Internet, էլ. փոստ
  • Անգլերենի, ռուսերենի և հայերենի իմացություն
  • Ուշադրություն մանրամասների հանդեպ
  • Պատասխանատվության զգացում գործի հանդեպ
  • Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Աշխատանք ընկերության ստորաբաժանումների հետ և ընկերությունում գործող կառավարման ստանդարտների /ISO և այլն/ պահանջների կատարման համակարգում և վերահսկողություն
  • Ընկերությունում գործող կառավարման ստանդարտներով պահանջվող փաստաթղթաշրջանառության կազմում, համակարգում և վերահսկողություն
  • Ընկերությունում գործող կառավարման ստանդարտների պահանջների կատարման ներքին աուդիտների իրականացում, հաշվետվությունների կազմում
  • Ընկերության նախապատրաստում կառավարման ստանդարտների կազմում
  • Ընկերության նախապատրաստում կառավարման ստանդարտների գծով արտաքին աուդիտի
  • Ընկերության կառավարման համակարգում բարելավումների նախաձեռնում

ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Կառավարման միջազգային ստանդարտների հետ աշխատելու փորձը պարտադիր չէ /սակայն այդպիսի փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն/: Աշխատակիցն ընկերությունում կստանա բոլոր անհրաժեշտ վերապատրաստումները:
  • Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է: 
  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան -Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից /Գ. Նժդեհի հրապարակից/  Մասիս հասնում է 15-20 րոպեում:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով <<Դիմել աշխատանքի համար>> կոճակը:

Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:

Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից: