Որպես մերչենդայզեր (մարքեթինգի մասնագետ) Դուք նպաստելու եք ապրանքատեսականու առաջխաղացման և վաճառքի ընդլայնման հարցում։
Ներկայացվող պահանջներ
- Աշխատանքային փորձ մարքեթինգի/մերչենդայզինգի բնագավառում ցանկալի է
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից բնագավառում
- Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Վերլուծական մտածողություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Պատասխանատվության զգացում
- Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
- Թիմային աշխատանք
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Նախաձեռնողականություն
- Բարեվարքություն
Պարտականություններ
- Այցելել վաճառակետեր և ներկայացնել ապրանքատեսականին
- Իրականացնել վաճառակետերի մերչենդայզինգ
- Վերահսկել վաճառակետերում ապրանքատեսականու պատշաճ տեսանելիությունը և դասավորվածությունը՝ ըստ հաստատված կարգի
- Վերահսկել վաճառակետերում ընկերության դարակաշարերի ցուցադրվող ապրանքների և այլ առնչվող գույքի մաքրությունը
- Հետևել գնապիտակների առկայությանը և ճշգրտությանը
- Հետազոտել շուկայի, մրցակիցների և սպառողների պահանջարկները
- Իրականացնել վաճառքի ծավալի աճին ուղղված միջոցառումներ
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr