Հաճախորդների սպասարկման բաժնի պետ

Գրանդ Սպորտ

Հաճախորդների սպասարկման բաժնի պետը համակարգելու է մարզահամալիրի անհատական և կորպորատիվ վաճառքները, հաճախորդների սպասարկումը և մարզման գրաֆիկները։ Ապահովելու է կապը հասարակայնության, հաճախորդների, ԶԼՄ-ների և գործընկերների հետ։

 Ներկայացվող պահանջներ 

  • Բարձրագույն կրթություն 
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում որպես ղեկավար
  • Նախագծերի կառավարման փուլերի և գործընթացների մասին պատկերացում
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel, 1C
  • Անգլերենի, ռուսերենի և հայերենի գերազանց իմացություն
  • Բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Կարգապահության, պատասխանատվության զգացում 
  • Թիմային աշխատանք
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Վերլուծական մտածողություն
  • Նախաձեռնողականություն


Պարտականություններ

  • Բանակցել անհատների և կազմակերպությունների հետ փաթեթներ առաջարկելու նպատակով
  • Ներկայացնել հաշվետվություններ
  • Հաճախորդների գոհունակությունը բարձրացնելու նպատակով մարզահամալիրում ապահովել հաճախորդների սպասարկման բարձր չափանիշներ 
  • Իրականացնել մարզահամալիրում մատուցվող ծառայությունների վերաբերյալ համապատասխան խորհրդատվություն և տրամադրել տեղեկատվություն 
  • Իրականացնել գործող փաստաթղթերի վարման և արխիվացման հսկումը
  • Կազմել, փոփոխել մարզահամալիրի կողմից առաջարկվող ծառայությունների գրաֆիկները
  • Մասնակցել ժողովներին, ներկայացնել առաջարկներ 
  • Հետևել բաժնի աշխատանքի համար պահանջվող ռեսուրսների առկայությանը և ապահովել անհրաժեշտ պարագաներով
  • Կազմել հաճախորդների սպասարկման բաժնի աշխատանքային գրաֆիկները և համակարգել համապատասխան աշխատանքները
  • Կազմակերպել թրեյնինգներ, սեմինարներ
  • Հետևել աշխատանքային կարգուկանոնին


Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։                      


Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք։
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով։   
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և WhatsApp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ։
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները