Լողավազանի հսկիչ-փրկարարի հիմնական գործառույթն է ջրում գտնվող հաճախորդների անվտանգության ապահովումը։
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Առնվազն մեկ տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
- Համապատասխան վերապատրաստումները կդիտարկվեն որպես առավելություն
- Առաջին օգնության կանոնների իմացություն
- Փրկարարական միջոցռաումների և տեխնիկաների իմացություն
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Պատասխանատվության զգացում
- Սթրեսակայունություն
- Նախաձեռնողականություն
- Բարեվարքություն
Պարտականություններ
- Հսկողություն իրականացնել լողավազանի տարածքներում՝ ապահովելու հաճախորդի անվտանգությունը և կանխելու վնասվածքները կամ պատահարները:
- Արագ արձագանքել պատահարներին՝ ցուցաբերելով առաջին օգնություն:
- Վերահսկել անվտանգության բոլոր կանոնների պահպանումը՝ ապահովելով լողավազանի տարածքում գտնվող հաճախորդների անվտանգությունը:
- Իրականացնել կանխարգելիչ գործողություններ, փորձել մաքսիմալ նվազեցնել պատահարների ռիսկերը։
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք։
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով։
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ։
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr