Կցորդով բեռնատար մեքենայի վարորդ

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

Կցորդով բեռնատար մեքենայի վարորդի հիմնական գործառույթներն է բեռնման գրաֆիկներին համապատասխան ապրանքների բեռնումը և տեղափոխումը:

Ներկայացվող պահանջներ

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
  • Վարորդական իրավունքի առկայություն /BCE կարգ/,
  • Բեռնատար տրանսպորտային միջոցների կառուցվածքի, տեխնիկական հեղուկների և դրանց փոխարինման կանոնների իմացություն,
  • Թեթև անսարքությունների վերացման կարողություն,
  • Տարբեր զանգվածների բեռների տեղափոխման հմտություն,
  • Նորոգման համար կարևոր առաջին անհրաժեշտության գործիքների օգտագործելու կարողություն,
  • Թիմում աշխատելու կարողութուն,
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Պատասխանատվություն,
  • Բարեվարքություն։

Պարտականություններ

  • Սահմանված երթուղով անվնաս տեղափոխել բեռները,
  • Ապահովել ավտոմեքենայի ամենօրյա պահպանումը․ ստուգել յուղը, ջուրը, մարտկոցը և այլն,
  • Ապահովել բեռնատարի սարքին վիճակը ինչպես այն վարելու ընթացքում, այնպես էլ դրանից առաջ և հետո
  • Երթը սկսելուց առաջ ստուգել ավտոմոբիլի տեխնիկապես սարքին վիճակում լինելը,
  • Բեռնատարը լիցքավորել վառելիքով, քսանյութերով և հովացնող հեղուկներով,
  • Վերացնել աշխատանքի ժամանակ առաջացած փոքր անսարքությունները,
  • Իրականացնել թափքում բեռի տեղավորման և ամրացման աշխատանքները,
  • Ապահովել բեռնատարի և իր կողմից օգտագործվող գործիքների մաքրությունը,
  • Պահպանել անվտանգության կանոնները և ընթացակարգերը։

Պայմաններ և այլ դրույթներ

  • Աշխատանքային ժամերը՝ 09:00-17:00:
  • Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Դիմելու ընթացակարգ

  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով կամ ֆեյսբուքով:
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք:
  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով կամ ֆեյսբուքով:
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները