Անվտանգության ինժեները պատասխանատու է լինելու ընկերությունում աշխատանքային անվտանգության կանոնների պահպանման, աշխատակիցների ու հյուրերի հրահանգավորման, ինչպես նաև անվտանգության բոլոր նորմերի կատարելագործման համար
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է ինժեներական ոլորտում,
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ տվյալ հաստիքում,
- Համակարգչային հմտություններ՝ MS Office – Word, Excel; 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է (հյուրերի հետ հաղորդակցվելու, հաստոցների անձնագրերը կարդալու համար)
- Ոլորտային օրենսդրական կարգավորումների իմացություն
- Վերլուծական մտածողություն
- Սթրեսակայունություն
- Ուշադրություն մանրուքների հանդեպ
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Պատասխանատվության զգացում
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Թիմում աշխատելու ունակություն
- Նախաձեռնողականություն
- Բարեվարքություն (աշխատանքային պարտականություններն ազնվորեն, բարեխղճորեն կատարում, աշխատանքային հարաբերությունների մեջ օրինավոր, պարկեշտ վարքագծի դրսևորում)
Պարտականություններ
- Սահմանված ժամկետում և կարգով իրականացնել աշխատակիցների և հյուրերի անվտանգության հրահանգավորում։ Իրականացնել հրահանգավորման փաստաթղթավորումը։
- Պարբերաբար իրականացնել անվտանգության աուդիտ և ստուգումներ՝ աշխատակիցների և Ընկերության հյուրերի առողջությանը և անվտանգությանը սպառնող հնարավոր վտանգները ու ռիսկերը գնահատելու, բացահայտելու համար:
- Նախաձեռնել և մասնակցել վտանգավոր ու վնասակար արտադրական գործոնների չափման աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում առաջարկել անհրաժեշտ փոփոխություններ գործող կարգում։
- Կազմել անվտանգության հրահանգավորման ընթացակարգերը։ Պարբերարբար դրանք կատարելագործել։
- Ապահովել անվտանգության հրահանգների և նշանների առկայությունը տեսանելի վայրում։
- Հետևել աշխատակիցների կողմից անվտանգության կանոնների պահպանմանը։
- Վերահսկել աշխատակիցների և հյուրերի կողմից անհատական պաշտպանության միջոցների կրումը, անհրաժեշտության դեպքում առաջարկել կատարելագործված տարբերակներ և լուծումներ։
- Համոզվել, որ անվտանգության նորմերը համապատասխանում են օրենսդրական կարգավորումներին։
- Կազմակերպել և վերահսկել պարտադիր թույլտվության փաստաթուղթ (допуск) պահանջող հաստիքի աշխատակիցների մոտ այդ փաստաթղթի առկայությունը։
- Անհրաժեշտության դեպքում կապ պահել պետական մարմինների, բուժհաստատությունների և աշխատանքային անվտանգության ապահովմամբ զբաղվով այլ կառույցների հետ։
- Պարբերաբար ներկայացնել զեկույցներ, հաշվետվություններ, մասնակցել ժողովների, քննարկումների ու հանդիպումների։
Պայմաններ և այլ դրույթներ
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
- Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար
Դիմելու ընթացակարգ
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք այս կայք
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով կամ ֆեյսբուքով
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr