Աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի ինժեներ

Գրանդ Մաստեր

<<ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ>>  ընկերությունն աշխատանքի է հրավիրում արական սեռի մինչև 40 տարեկան անձանց՝ աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի ինժեների թափուր հաստիքը համալրելու համար:

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

  • Համապատասխան աշխատանքային փորձ
  • Օրենսդրական և այլ կարգավորող իրավական ակտերի, աշխատանքային պաշտպանության հարցերի վերաբերյալ ուսումնական նյութերի իմացություն
  • Աշխատանքային իրավունքի հիմունքների իմացություն
  • Աշխատանքի պաշտպանության և անվտանգության կանոնների տիրապետում:

ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Իրականացնել վերահսկողություն ընկերության կառուցվածքային ստորաբաժանումներում՝ աշխատանքային օրենսդրության և այլ կարգավորող իրավական ակտերի կիրառմամբ, աշխատանքներ իրականացնել՝ կանխելու աշխատանքային վնասվածքները, մասնագիտական և արտադրական բնույթի հիվանդությունները, իրականացնել ընկերությունում առողջ ու անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծելու գործընթացը:
  • Կազմակերպել աշխատատեղերում աշխատանքային պայմանների ուսումնասիրությունը, վտանգավոր և վնասակար արտադրական գործոնների չափման աշխատանքները, աշխատատեղերի և արտադրական սարքավորումների սերտիֆիկացումը՝ աշխատանքի պաշտպանության պահանջներին համապատասխան, ինչպես նաև վերահսկել նախատեսվող գործողությունների կատարման ժամկետները:
  • Մասնակցել պատահարների քննարկմանը և դրանց կանխարգելմանն ուղղված միջոցառումների մշակմանը:
  • Կազմակերպել ստուգումներ սարքավորումների, մեքենաների տեխնիկական վիճակի գնահատման, օդափոխման համակարգի գործունեության, ինչպես նաև աշխատողների անհատական պաշտպանության վերաբերյալ՝ կարգավորող իրավական ակտերի պահանջներին համապատասխանելու համար:
  • Ապահովել ընկերության աշխատակիցների աշխատանքային պաշտպանության վերաբերյալ ներածական և կրկնվող ճեպազրույցների անցկացում, ուսուցում և գիտելիքների ստուգում:
  • Կապ հաստատել բժշկական հաստատությունների, հետազոտող կենտրոնների և այլ կազմակերպությունների հետ աշխատանքի պաշտպանության հարցերի շուրջ քննարկումների համար և միջոցներ ձեռնարկել նրանց առաջարկությունների իրականացման համար:

ՊԱՅՄԱՆՆԵՐ

Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է:

Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով <<Դիմել աշխատանքի համար>> կոճակը:

ՈՒշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:

Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից: