Կոմերցիոն բաժնի աշխատակից

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում բարձրագույն կրթությամբ, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացությամբ արական սեռի անձանց՝ Ընկերության կոմերցիոն բաժնում աշխատելու համար:

Հիմնական պարտականությունները

Գործարար նամակագրության վարում 
Գործարար հեռախոսազրույցների վարում
Թարգմանությունների կատարում:


Ներկայացվող պահանջները

Բարձրագույն կրթություն
Անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն (գրավոր և բանավոր)
Գործարար նամակագրության և հեռախոսազրույց վարելու հմտություն
Համակարգչային ծրագրերի իմացություն
Թիմում աշխատելու կարողություն
Ժամանակի կառավարման հմտություն:

Դիմելու գործընթացը 

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:
Գրանցվելու համար Դուք կարող եք օգտագործել Ձեր էլ. փոստը կամ Facebook սոցիալական ցանցի Ձեր էջը: Գրանցվելուց անմիջապես հետո պարտադիր լրացրեք Ձեր անձնական էջը: Առանց լրացված անձնական էջի չեք կարողանա դիմել աշխատանքի հայտարարություններին:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին: 


Լրացուցիչ տեղեկություն

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկում է՝ 
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4. Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ: