<<Գրանդ Մաստեր>> ընկերությունն աշխատանքի է հրավիրում մինչև 40 տարեկան անձանց՝ ներմուծման մասնագետի թափուր հաստիքը համալրելու համար:
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
- Անգլերեն, ռուսերեն լեզուների լավ իմացություն /միջինից բարձր մակարդակ/
- Համակարգչային ծրագրերի իմացություն /MS Office/
- Միջազգային մակարդակով գործընկերների հետ շփվելու փորձ /ցանկալի է/
- Թիմում աշխատելու ունակություն
- Հանձնարարությունները ժամանակին կատարելու պատրաստակամություն
- Բարձր պատասխանատվության զգացում ունեցող և իր կողմից կատարվող աշխատանքի նկատմամբ հետևողականություն ցուցաբերող անձնավորություն
ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Գնումների և լոգիստիկայի բաժնի աշխատանքների կազմակերպում՝ հումքերի, նյութերի մատակարարման ապահովում, ըստ անհրաժեշտության՝ համապատասխան հարցումների կատարում, պատվերների բացում, հետևում, արտասահմանյան գործընկերների հետ մշտական կապերի պահպանում նամակագրությամբ և հեռախոսով: Ապրանքների գնման, բեռնափոխադրման կազմակերպում, մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում:
ՊԱՅՄԱՆՆԵՐ
Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է:
Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով <<Դիմել աշխատանքի համար>> կոճակը:
Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:
Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից: