Նախասրահի աշխատակից

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում նախասրահի աշխատակիցների ընկերության ներքին  վերահսկողության ծառայությունում աշխատելու համար:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու կարողություն
- Մարդկանց հետ աշխատելու կարողություն
- Ինքնուրույն դատող

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Մարդկանց ելքի և մուտքի հսկողություն
- Տեղափոխվող ապրանքների ելքի և մուտքի  հսկողություն՝ ըստ կազմակերպությունում ընդունված կարգերի
- Հեռախոսազանգերի պատասխանում և աշխատանքից բխող այլ պարտականություններ:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար կարող եք գրանցվել մեր կայքէջում կամ մոտենալ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերություն տեղում անձնական քարտ լրացնելու համար:

Կայքում գրանցվելու համար Դուք կարող եք օգտագործել Ձեր էլ. փոստը կամ Facebook սոցիալական ցանցի Ձեր էջը:

Գրանցվելուց անմիջապես հետո պարտադիր լրացրեք Ձեր անձնական էջը: Առանց անձնական էջի չեք կարողանա դիմել աշխատանքի հայտարարություններին:


Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:


«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ն իր աշխատակիցներին առաջարկում է՝
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա: