«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն իրավաբանական կրթությամբ, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացությամբ անձանց` Ընկերության իրավաբանական բաժնում աշխատելու համար:

ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- Բարձրագույն մասնագիտական կրթություն
- Օրենսդրության գերազանց իմացություն

- Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
- Համակարգչային գիտելիքներ (MS Office փաթեթ)
- Թիմում աշխատելու կարողություն
- Ժամանակի կառավարման հմտություն
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություն
- Կոնֆլիկտային իրավիճակների կառավարման հմտություն:

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել պայմանագրերի կազմում, խմբագրում:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին կամ մոտենալ Ընկերության կադրերի բաժին անձնական քարտ լրացնելու համար:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկում է՝
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4. Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ: