Աշխատանքի նկարագիր
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում բեռնատար
մեքենայի վարորդների Ընկերության տրանսպորտի բաժնում կամազ մեքենա վարելու համար:
Ներկայացվող պահանջներ
- Բեռնափոխադրումների
իրականացման կանոնների տիրապետում
- Ծանր
տրանսպորտային միջոցների կառուցվածքի, տեխնիկական հեղուկների վերանորոգման և
փոխարինման կանոնների իմացություն
- Թիմում աշխատելու կարողություն
- Ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ
- Վարորդական իրավունքի առկայություն /BC կարգ/:
Հիմնական պարտականություններ
- Ապրանքների տեղափոխում պատվիրատուի պահեստից
(օբյեկտից, արտադրությունից) նշված երթուղով
- Սահմանված ժամանակացույցի խստիվ պահպանում
- Աշխատել օժանդակ փաստաթղթերի հետ:
Դիմելու գործընթացը
Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար կարող եք մոտենալ «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերություն՝ տեղում անձնական քարտ լրացնելու համար:
Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:
Լրացուցիչ տեղեկություն
«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկում է
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա և այլ առավելություններ: