Ներքին վերահսկողության ծառայության օպերատոր

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերությունը աշխատանքի է հրավիրում օպերատորների ընկերության ներքին  վերահսկողության ծառայությունում աշխատելու համար:
Աշխատանքային գրաֆիկը՝ 08:00-16:00


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Համակարգչային ծրագրերից օգտվելու հմտություն
- Ուշադրություն մանրամասների նկատմամբ
- Ինքնուրույն դատող:


ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Մարդկանց ելքի և մուտքի հսկողություն
- Տեղափոխվող ապրանքների ելքի և մուտքի  հսկողություն՝ ըստ կազմակերպությունում ընդունված կարգերի և այլն:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին կամ մոտենալ Ընկերության կադրերի բաժին անձնական քարտ լրացնելու համար:
Անձնական քարտ լրացնելու համար Ձեզ հետ ունեցեք՝
1. Նույնականացման քարտ կամ անձնագիր և սոցիալական քարտ
2. 1 գունավոր լուսանկար /3x4 չափի/:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:

«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկում է՝
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա: