«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ Ընկերությունն աշխատանքի է հրավիրում մեխանիկների Ընկերության սիգարետի արտադրամասում աշխատելու համար:


ՊԱՀԱՆՋՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ

- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն /տեխնիկական/,
- Նորը սովորելու ցանկություն,
- Պատասխանատվության զգացում,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Սթրեսային իրավիճակներում աշխատելու հմտություն:


ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Մասնակցել մեքենաների ընթացիք, ինչպես նաև պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներին,
- Ղեկավարի կարգադրությամբ կատարել աշխատանքի հետ կապված այլ պարտականություններ:

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ:
- Աշխատանքը հերթափոխային է:

ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին կամ մոտենալ Ընկերության կադրերի բաժին անձնական քարտ լրացնելու համար:
Անձնական քարտ լրացնելու համար Ձեզ հետ ունեցեք՝
1. Նույնականացման քարտ կամ անձնագիր և սոցիալական քարտ
2. 1 գունավոր լուսանկար /3x4 չափի/:
Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:


«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկում է՝
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4. Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ: