Մարդկային ռեսուրսների կառավարման բարձրակարգ մասնագետ

Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ

«ԻՆտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում մարդկային ռեսուրսների կառավարման բարձրակարգ մասնագետի:

 
ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային ծրագրերի լավ իմացություն (MS Office),
- Հայերեն լեզվի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Աշխատանքային օրենսգրքի գերազանց իմացություն,
- Բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ,
- Սեղմ ժամկետներում աշխատելու կարողություն,
- Պատասխանատվության զգացում և կոնֆիդենցիալ ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն,
Ժամանակի պլանավորման հմտություններ, միաժամանակ մի քանի առաջադրանքների համակարգման և վերջնաժամկետների ճշգրիտ պահպանման հմտություններ, ճկուն աշխատելաոճի դրսևորում,
Աշխատանքային էթիկայի ստանդարտների տիրապետում և նորարական մտածողություն,
Անալիտիկ մտածողություն և խնդիրներին արագ և արդյունավետ լուծում տալու կարողություն,
Աշխատակիցների համար հարմարավետ և առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու կարողություն:


ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

- Ստեղծել և զարգացնել կազմակերպության այնպիսի ընթացակարգեր, որոնք նպաստելու են առողջ աշխատանքային միջավայրի ձևավորմանը,
- Նպաստել կազմակերպության արժեքների, առաքելության և նպատակների զարգացմանը, տարածմանը և պահպանմանը,
- Ըստ անհրաժեշտության թարմացնել Ընկերության ընթացակարգերը կամ մշակել նորերը՝ ռազմավարական փոփոխություններին համապատասխան,
- Հետևել ոլորտային զարգացման տենդեցներին և նպաստել աշխատակիցների վերապատրաստման և ինքնազարգացման հնարավորություններին,
- Իրականացնել աշխատակիցների բավարարվածության գնահատման ծրագրեր, բացահայտել այն ոլորտները, որոնք պահանջում են բարելավում և մշակել բարելավման ծրագրեր,
- Գնահատել աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը և պահպանել կառոցողական հետադարձ կապ,
-  Ընկերությունում առկա թափուր հաստիքների համալրման նպատակով կազմակերպել, վերահսկել և համակարգել ամբողջ հավաքագրման գործընթացը /հայտարարությունների կազմում և տեղեկատվության տարածում տարբեր աշխատանքային կայքէջերի միջոցով/,
- Նախնական ընտրված թեկնածուների մասնագիտական գիտելիքների գնահատում տարբեր մեթոդներով,
- Հարցազրույցների կազմակերպում և անցկացում, հետագա ընթացքի ապահովում,
- Նոր ընդունված աշխատակիցների արագ և արդյունավետ ինտեգրման ուղղված քայլերի պլանավորում և իրականացում,
- Համակարգել Ընկերության ներսում տեղեկատվության տարածման գործընթացը և ապահովել Ընկերության նպատակների, պրոդուկտների վերաբերյալ աշխատակիցների իրազեկվածության բարձրացումը,
- Իրականացնել աշխատավարձերի, արտոնությունների, աշխատանքի ընդունման , ազատման և աշխատանքի ընթացքում բոլոր իրավական ակտերի կազմման և վավերացման գործընթացներ՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքին համապատասխան:


 ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Տվյալ հաստիքին դիմելու համար Ձեր անձնական տվյալները կարող եք ուղարկել hr@imt.am էլեկտրոնային հասցեին:

Կդիտարկվեն և նախնական հարցազրույցի կհրավիրվեն միայն այն թեկնածուները, որոնց տվյալները կհամապատասխանեն նշված պահանջներին:


«Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ՍՊ ընկերությունը իր աշխատակիցներին առաջարկում է՝
1. Կայուն աշխատանք
2. Կայուն աշխատավարձ
3. Մրցունակ և աճող աշխատավարձային փաթեթ, որը հիմնված է մասնագիտական գիտելիքների, փորձի և աշխատանքի կատարողականի արդյունքների վրա
4. Մասնագիտական աճի և կարիերայի զարգացման հնարավորություններ և այլ առավելություններ: