Մտավոր սեփականության բաժնի մասնագետ

Գրանդ Տոբակո

Նկարագիր

«Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում մտավոր սեփականության բաժնում աշխատելու համար:

 Ներկայացվող պահանջներ

·         Բարձրագույն կրթություն

·         Համակարգչային ծրագրերի իմացություն (MS Word, Excel)

·         Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն

·         Խնդիրների արագ և ճիշտ լուծում տալու կարողություն

·         Գործի հանդեպ պատասխանատվության զգացում

·         Սովորելու բարձր պատրաստակամություն

 

 Հիմնական պարտականություններ

·         Արտասահմանյան գործընկերների հետ կապի հաստատում

·         Նամակագրության ճիշտ վարում

·         Թարգմանություն

·         Մտավոր սեփականության օբյեկտների հսկում

·         Փաստաթղթաշրջանառության ճիշտ վարում(հայտերի նյութերի պատրաստում, փորձաքննության որոշումներին պատասխանում, առարկությունների հետ կապված նյութերի պատրաստում և այլն)

·         Առողջ աշխատանքային միջավայր ստեղծելու կարողություն

 

Պայմաններ

·         Աշխատանքը վեցօրյա գրաֆիկով է

·         Աշխատանքն ուսման հետ անհամատեղելի է

·         Աշխատանքային փորձը պարտադիր չէ

 

Դիմելու գործընթացը

Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:

Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք:

 

Կարող եք նաև ներկայանալ ք. Երևան, Մասիսի փ. 7 հասցեով աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00՝ ինքնակենսագրականը տեղում լրացնելու համար: Խնդրում ենք Ձեզ հետ բերել 1 հատ 3x4 չափի լուսանկար, անձնագիր և սոց. քարտ (կամ նույնականացման քարտ):

 

Ընտրված դիմորդները կհրավիրվեն հարցազրույցի, որը հաջող անցնելու դեպքում կընդունվեն աշխատանքի՝ 3 ամիս փորձաշրջանով (վճարովի հիմունքներով):