Մեր մասին

Այսօր մեր ընկերություններում աշխատում է մոտ 10 000 հոգի, և մենք պարբերաբար կարիք ենք ունենում համալրելու մեզ մոտ բացվող նոր աշխատատեղերը: Այս կայքի նպատակն է բարձրացնել թափուր հաստիքների դիմորդների հետ համագործակցելու արդյունավետությունը:

Մեկ անգամ գրանցվելով՝ Դուք հնարավորություն եք ստանում դիմելու «Գրանդ Տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Մասիս Տոբակո», «Գրանդ Մաստեր», «Գրանդ Դիլինգ», «Գրանդ Սպորտ» և «Սոֆտեքս» ընկերություններում պարբերաբար բացվող աշխատատեղերի հայտարարություններին, ինչպես նաև աշխատանքի հրավեր ստանալու այդ ընկերություններից: Որքան մանրամասն լրացված լինի Ձեր անձնական էջը, այնքան արդյունավետ կլինի Ձեզ հարցազրույցի հրավերներ ուղարկելու գործընթացը:

Մենք անընդհատ աշխատում ենք դիմորդների համար մեր կայքից օգտվելն ավելի հարմարավետ դարձնելու ուղղությամբ: Գրանցվելու համար Ձեզ հարկավոր է էլ. փոստ, սակայն հարցազրույցի հրավերներն ու այլ ծանուցումները կարող եք ստանալ նաև Viber-ով կամ WhatsApp-ով, եթե գրանցվելիս համապատասխան նշում կատարեք:

Հարցերի դեպքում խնդրում ենք կայքում մուտք գործել «Ընկերություններ» բաժինը, ընտրել, թե որ ընկերությանն եք ցանկանում ուղղել Ձեր հարցը և ուղղել Ձեր հարցը նշված կոնտակտային տվյալներով: