Հաճախ տրվող հարցեր

Նախկինում ուղարկել/ներկայացրել եմ ռեզյումե կամ այցելել եմ Ձեր ընկերություն և լրացրել Ձեր ձևաթուղթը: Կարիք կա՞ այս կայքում գրանցվելու, եթե ցանկանում եմ դիմել աշխատանքի համար

Այո, խնդրում ենք գրանցվել այս կայքում և ստեղծել Ձեր անձնական էջը, քանի որ մենք չենք կարող Ձեր անունից ստեղծել Ձեր անձնական էջը մեր կայքում: Առանց Ձեր անձնական էջը ստեղծելու չեք կարողանա դիմել աշխատանքի հայտարարություններին

Փորձում եմ դիմել աշխատանքի հայտարարությանը, սակայն չի ստացվում

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է նախապես գրանցված լինեք կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք

Ինչպե՞ս ստեղծել անձնական էջ

Անձնական էջ ստեղծելու համար անհրաժեշտ է գրանցվել կայքում, որից հետո հնարավոր կլինի ստեղծել անձնական էջ

Կարո՞ղ եմ արդյոք խմբագրել իմ անձնական էջը

Կայք մուտք գործելուց հետո կարող եք խմբագրել Ձեր անձնական էջը՝ ընտրելով «Խմբագրել իմ անձնական էջը» կոճակը

Չեմ հիշում ուսումնական հաստատություններ կամ աշխատավայրեր ընդունվելու/ավարտելու/ազատվելու կոնկրետ ամսաթվերը

Կոնկրետ ամսաթիվը նշել հարկավոր չէ, բավական է պարզապես նշել տարին

Ու՞մ է հասանելի իմ անձնական էջում նշվող տեղեկատվությունը

Ձեր անձնական էջում նշվող տեղեկատվությունը հասանելի է միայն «Գրանդ Հոլդինգի» ընկերություններին

Նախկինում արդեն դիմել եմ որոշակի աշխատանքի հայտարարությանը, այժմ տվյալ աշխատանքի հայտարարությունը նորից է տեղադրվել, և ես ցանկանում եմ կրկին դիմել: Պե՞տք է կրկին դիմեմ, թե նախկինում ուղարկած դիմումս դեռ ակտիվ է

Պետք է կրկին դիմեք

Եթե դիմել եմ «Գրանդ Հոլդինգի» ընկերություններից մեկի որոշակի հաստիքի հայտարարությանը, կընդգրկվի՞ արդյոք իմ դիմումը «Գրանդ Հոլդինգի» այլ ընկերության նույն հաստիքին դիմողների ցանկում

Ոչ, ամեն ընկերության կողմից տեղադրված հայտարարությանը պետք է դիմել առանձին