Կայքի օգտագործման պայմանները

1. www.hr.grandholding.org կայքում (այսուհետ՝ Կայք) կարող են գրանցվել և Կայքից կարող են օգտվել միայն 18 տարին լրացած անձիք: Կայքում գրանցված անձը սույն Պայմաններում անվանվում է «Դիմորդ»:

2. Դիմորդը կարող է դիմել «Գրանդ Տոբակո», «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ», «Մասիս Տոբակո», «Գրանդ Մաստեր», «Գրանդ Դիլինգ», «Գրանդ Սպորտ» և «Սոֆտեքս» ընկերություններում պարբերաբար բացվող աշխատատեղերի հայտարարություններին: Հայտարարությանը դիմելը, սակայն, որևէ պարագայում չի նշանակում, որ Դիմորդին անպայման կհրավիրեն հարցազրույցի, իսկ հարցազրույցին մասնակցելը որևէ պարագայում չի նշանակում, որ Դիմորդին անպայման կընդունեն աշխատանքի:

3. Դիմորդի անձնական էջը ստեղծելը, դրանում փոփոխություներ կատարելը, ինչպես նաև թափուր աշխատատեղի հայտարարությանը դիմելը կարող է իրականացվել միայն առցանց տարբերակով:

4. Հարցազրույցի հրավիրող ընկերությունը կարող է իր հայեցողությամբ հարցազրույցի հրավիրել կամ չհրավիրել թափուր աշխատատեղի հայտարարությանը դիմած կամ չդիմած Դիմորդին, չեղարկել նախապես հայտարարված հարցազրույցը, փոփոխել նախապես հայտարարված հարցազրույցի անցկացման ժամը և/կամ վայրը, Կայքից հեռացնել թափուր աշխատատեղի հայտարարությունը մինչև դրան դիմելու վերջնաժամկետի ավարտը, կազմակերպել հարցազրույց մինչև հայտարարությանը դիմելու վերջնաժամկետի ավարտը, ինչպես նաև չանցկացնել հարցազրույց Կայքում տեղադրված թափուր աշխատատեղի համար:

5. Դիմորդը պարտավոր է.
5.1. Չխախտել սույն Պայմանների և www.hr.grandholding.org կայքի օգտագործման համաձայնագրի պահանջները: Այդ պահանջների խախտման դեպքում Դիմորդը կարող է ստանալ զգուշացում, իսկ առանձին դեպքերում Դիմորդի անձնական էջը կարող է արգելափակվել:
5.2. Չխախտել ՀՀ օրենսդրությունը, պահպանել սույն Պայմանների 2-րդ կետում նշված ընկերությունների հեղինակային, ապրանքանիշերի և այլ գույքային իրավունքները:
5.3. Իր անձնական էջում տեղադրել միայն հավաստի տեղեկատվություն և տվյալներ: Եթե Դիմորդին աշխատանքի ընդունելուց հետո պարզվի, որ Դիմորդն իր էջում տեղադրել էր ոչ հավաստի, կեղծ կամ մոլորեցնող տեղեկատվություն կամ տվյալներ, ապա կքննարկվի Դիմորդի բարեխղճությունը, իսկ որոշ դեպքերում` նաև նրա հետ աշխատանքային պայմանագրի լուծման հարցը:
5.4. Օգտագործել Կայքը բացառապես իր անձնական էջը ստեղծելու և կառավարելու, Կայքում տեղադրված թափուր աշխատատեղերի հայտարարությունները դիտելու և դրանց դիմելու, ինչպես նաև այդ աշխատատեղերի և դրանց համալրման համար կազմակերպվող հարցազրույցների վերաբերյալ հարցումներ ուղարկելու և պատասխան ստանալու նպատակներով: Խստիվ արգելվում է որևէ կերպ Կայքը գովազդի կամ առևտրային այլ նպատակներով օգտագործելը:
5.5. Չդրսևորել ցանկացած տեսակի վարքագիծ, որը կարող է դիտարկվել որպես անպարկեշտ, վիրավորական, գռեհիկ կամ հակաօրինական, չներգրավվել ցանկացած գործողության մեջ, որը կարող է վտանգել Կայքի բնականոն գործունեությունը և/կամ սպառնալ Կայքում պահվող տեղեկատվության անվտանգությանը, չհետազոտել և չփորձարկել Կայքի խոցելիությունը, փորձարկումների միջոցով չփորձել բացահայտել Կայքի աշխատանքի հիմքում դրված մեխանիզմները կամ դրանց առանձին տարրերը:

6. Դիմորդի անձնական էջում նշված տեղեկատվությունը և տվյալները օգտագործելու և մշակվելու են սույն Պայմանների 2-րդ կետում նշված ընկերությունների կողմից թափուր աշխատատեղերը համալրելու նպատակով, և դա արվելու է ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

7. Կայքում և սույն Պայմաններում ժամանակ առ ժամանակ կարող են տեղի ունենալ փոփոխություններ առանց Դիմորդներին նախապես դրանց մասին տեղյակ պահելու: