Սոֆտեքս

Սոֆտեքս

<<Սոֆտեքս>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը /այսուհետ՝ ՍՊԸ/ իր արտադրական գործունեությունը սկսել է 2010 թվականի փետրվարի 1-ին` ծավալելով թղթի թափոնների վերամշակման աշխատանքներ: Պարբերաբար իրականացվող ներդրումների շնորհիվ, 2016թ.-ից ընկերությունը սկսել է զբաղվել նաև գոֆրոտարաների արտադրությամբ:

Բացի սեփական արտադրանքն օգտագործելուց, ընկերությունը համագործակցում է նաև տարբեր երկրների լավագույն ընկերությունների հետ` մշտապես մեծացնելով իր գործունեության սահմանները: Ներկայումս <<Սոֆտեքս>> ՍՊԸ զբաղվում է թղթի, ստվարաթղթի, սանհիգիենիկ թղթի և գոֆրոտարաների արտադրությամբ:

Ընկերությունը մշտապես վերազինվում է նորանոր տեխնիկայով և տեխնոլոգիայով` համագործակցելով աշխարհի առաջատար ընկերությունների հետ:

Տարիների աշխատանքի պատասխանատվությամբ և բարձր որակ ապահովելու մեծ ձգտումով պայմանավորված` այսօր արդեն հպարտությամբ կարող ենք փաստել, որ <<Սոֆտեքս>> ՍՊԸ հանդիսանում է Հայաստանում գոֆրոտարաներ արտադրող ամենախոշոր ընկերություններից մեկը` ապահովելով ավելի քան 400 աշխատատեղ: