Մասիս Տոբակո

Մասիս Տոբակո

Հայաստանում աճեցվող ծխախոտահումքի վերամշակման արդյունավետության բարձրացման նպատակով 2000 թվականին Մասիս քաղաքում հիմնադրվեց «Մասիս Տոբակո» ընկերությունը: Վերամշակման բարձր որակն ապահովելու համար ընկերությունը իրականացրել և շարունակում է իրականացնել մեծածավալ ներդրումներ՝ ուղղված տեխնիկական և տեխնոլոգիական վերազինմանը՝ համագործակցելով հոսքագծեր արտադրող աշխարհի առաջատար ընկերությունների հետ:
Արտադրանքի հիմքը տեղական ծխախոտահումքն է: Այսօր «Մասիս Տոբակո» ընկերությունն ապահովում է հարյուրավոր աշխատատեղեր, իսկ ընկերության կողմից ձեռք բերվող գյուղացիական բազմաթիվ տնտեսությունների կողմից աճեցված ծխախոտահումքը կայուն եկամուտ է ապահովում նաև այդ տնտեսություններում աշխատողների համար: