Մարքեթինգի մասնագետ/մերչնդայզեր

Գրանդ Դիլինգ

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում բարձրագույն տնտեսագիտական կրթությամբ մարքեթինգի մասնագետ/մերչնդայզերի: Այս հաստիքում Դուք նպաստելու եք  ապրանքատեսականու առաջխաղացման և վաճառքի ընդլայնման հարցում։

Ներկայացվող պահանջներ 

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի կամ հարակից բնագավառում
  • Աշխատանքային փորձ մարքեթինգի/մերչնդայզինգի բնագավառում ցանկալի է
  • Համակարգչային գիտելիքներ՝ MS Word, Excel, 1C-ի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն
  • Վերլուծական մտածողություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Պատասխանատվության զգացում
  • Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
  • Թիմային աշխատանք
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  • Բարեվարքություն

Պարտականություններ

  • Այցելել վաճառակետեր և ներկայացնել ապրանքատեսականին 
  • Իրականացնել վաճառակետերի մերչնդայզինգ 
  • Վերահսկել վաճառակետերում ապրանքատեսականու պատշաճ տեսանելիությունը և դասավորվածությունը ըստ հաստատված կարգի
  • Վերահսկել ընկերության դարակաշարերի ցուցադրվող ապրանքների և այլ առնչվող գույքի մաքրությանը
  • Հետևել գնապիտակների առկայությանը և ճշգրտությանը
  • Հետազոտել շուկայի, մրցակիցների և սպառողների պահանջարկները
  • Իրականացնել վաճառքի ծավալի աճին ուղղված միջոցառումներ
  • Իրականացնել մարքեթինգային հարցումներ

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն։
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։               

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք։
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով, ֆեյսբուքով։
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ։
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr
«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները