Լողավազանի հսկիչ-փրկարար

Գրանդ Սպորտ

Որպես լողավազանի հսկիչ-փրկարար Դուք պատասխանատու եք լինելու ջրում գտնվող հաճախորդների անվտանգության համար։

Ներկայացվող պահանջներ 

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն 
  • Մարզչական աշխատանքային փորձը պարտադիր է 
  • Համապատասխան վերապատրաստումները կդիտարկվեն որպես առավելություն 
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Պատասխանատվության զգացում
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  • Բարեվարքություն

Պարտականություններ

  • Ապահովել հաճախորդների անվտանգությունը ջրային տարածքում
  • Գերազանց տիրապետել փրկարարական տեխնիկային
  • Տիրապետել առաջին բուժօգնությանը

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։               

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք։
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով։
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ։
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr
«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները