Նկարագրություն
Կառավարման համակարգերի մասնագետը պատասխանատու է ընկերությունում գործող կառավարման համակարգերի և ստանդարտների պահանջների կատարման համակարգման, փաստաթղթաշրջանառության կազմակերպման, ներքին աուդիտների անցկացման, արտաքին աուդիտներին նախապատրաստման և բարելավումների նախաձեռնման համար։
Պարտականություններ
- Աշխատանք ընկերության ստորաբաժանումների հետ և ընկերությունում գործող կառավարման համակարգերի և ստանդարտների պահանջների կատարման համակարգում և վերահսկողություն
- Ընկերությունում գործող կառավարման համակարգերով և ստանդարտներով պահանջվող փաստաթղթաշրջանառության կազմում, համակարգում և վերահսկողություն
- Ընկերությունում գործող կառավարման համակարգերի և ստանդարտների պահանջների կատարման ներքին աուդիտների իրականացում, հաշվետվությունների կազմում
- Ընկերության նախապատրաստում կառավարման համակարգերի և ստանդարտների գծով արտաքին աուդիտների
- Ընկերության կառավարման համակարգում բարելավումների նախաձեռնում
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- MS Word, Excel, Internet, էլ. փոստ
- Անգլերենի, ռուսերենի և հայերենի իմացություն
- Վերլուծական մտածողություն
- Ուշադրություն մանրամասների հանդեպ
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Պատասխանատվության զգացում
- Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու բարձր պատրաստակամություն
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Նախագծերի կառավարման փուլերի և գործընթացների մասին պատկերացում
- Նախաձեռնողականություն
- Բարեվարքություն
Հավելյալ նշումներ
- Կառավարման միջազգային ստանդարտների հետ աշխատելու փորձը պարտադիր չէ (սակայն այդպիսի փորձի առկայությունը կդիտվի որպես առավելություն): Աշխատողն ընկերությունում կստանա բոլոր անհրաժեշտ վերապատրաստումները:
- Ընկերությունն աշխատակիցներին ապահովում է Երևան-Մասիս-Երևան անվճար տրանսպորտով: Ավտոբուսը Երևանից Մասիս հասնում է 15-20 րոպեում:
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ կայքում։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr