Վարորդ (Շիրակի մարզ)

Գրանդ Դիլինգ

Վարորդը պատասխանատու է լինելու ընկերության վաճառքների համար նախատեսված ապրանքների անվտանգ ու ժամանակին տեղափոխության համար։

Ներկայացվող պահանջներ

  • Աշխատանքային փորձ համապատասխան բնագավառում
  • BC կարգի վարորդական իրավունքի առկայություն
  • Բեռնատար մեքենա վարելու առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
  • Ճանապարհային երթևեկության կանոնների գերազանց իմացություն
  • Նավիգացիոն և քարտեզագրական համակարգերից (Google Maps, Yandex Maps և այլն) օգտվելու հմտություն
  • Տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի նախնական ստուգման հմտություն
  • Տրանսպորտային միջոցի անսարքությունների պարզ ախտորոշման և մանր տեխնիկական խնդիրների վերացման հմտություն
  • Բեռնման և բեռնաթափման գործընթացների վերաբերյալ հիմնական գիտելիքներ
  • Տրանսպորտային փաստաթղթերի (ուղեգիր, ապրանքագիր և այլն) հետ աշխատելու հմտություն
  • Տարածաշրջանների և հիմնական երթուղիների լավ իմացություն
  • Անվտանգ աշխատանքի կանոնների պահպանման պատրաստակամություն
  • Աշխատանքային կարգապահության բարձր մակարդակ
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Սթրեսակայունություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Սովորելու և բարդ խնդիրներ լուծելու պատրաստակամություն
  • Թիմային աշխատանք կատարելու կարողություն
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Բարեվարքություն ։

Պարտականություններ

  • Առաքել արտադրանքը վաճառակետեր, կազմակերպել բեռնաթափումը
  • Պատասխանատու լինել ապրանքի լրիվ և անվնաս տեղափոխման համար
  • Հավաքագրել պատվիրատուներից առաքվող ապրանքի դիմաց վճարվող կանխիկ դրամական միջոցները
  • Ժամանակին և ամբողջությամբ հանձնել դրամական միջոցները կազմակերպության դրամարկղ
  • Պահպանել տրամադրված և վաճառված ապրանքի հաշիվները
  • Ստուգել ստորագրության և կնիքի պարտադիր առկայությունը բեռնափոխադրվող փաստաթղթաշրջանառության վրա

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև
  • Ընկերությունը տալիս է մասնագիտական և կարիերային աճի հնարավորություն
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։

Դիմելու ընթացակարգ

  • Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը
  • Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք
  • Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին - https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները