Լաբորանտը պատասխանատու է ծխախոտի արտադրանքի լաբորատոր վերահսկման, նմուշների վերլուծության և որակի ցուցանիշների գնահատման համար
Ներկայացվող պահանջներ
- Բարձրագույն կրթություն բնագիտական գիտությունների ոլորտում
- Մասնագիտական աշխատանքային փորձը ցանկալի է
- Համակարգչային հմտություններ՝ MS Office – Word, Excel
- Արագ կոմնորոշվելու ունակություն
- Ժամանակի կառավարում
- Թիմում աշխատելու կարողութուն
- Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Պատասխանատվության զգացում
- Բարեվարքություն
Պարտականություններ
- Կատարել լաբորատոր հետազոտություններ արտադրանքի որակի վերահսկման նպատակով
- Հետևել լաբորատոր սարքավորումների պատշաճ գործարկմանը
- Վերահսկել և արձանագրել արտադրական նմուշների ցուցանիշները
- Աշխատել արտադրության որակի չափանիշներին համապատասխան
- Կազմել համապատասխան հաշվետվություններ
Պայմաններ և այլ դրույթներ
- Աշխատանքը հերթափոյաին է։
- Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
- Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
- Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար։
Դիմելու ընթացակարգ
- Աշխատանքի հայտարարությանը կարող եք դիմել՝ սեղմելով «Դիմել աշխատանքի համար» կոճակը:
- Ուշադրություն. աշխատանքի հայտարարությանը դիմելու համար Դուք պետք է գրանցված լինեք այս կայքում և դիմելու պահին մուտք եղած լինեք կայք։
- Կայքում կարող եք գրանցվել էլեկտրոնային հասցեով:
- Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ։
- Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr